fbpx
Աշխարհ

Բրազիլիան շնորհավորել է Բոլիվիայի նոր նախագահին

Բրազիլիայի ԱԳ նախարարությունը երկրի կառավարության անունից շնորհավորել է Ժանին Անիեսին Բոլիվիայի նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին նշվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Նախարարությունում ողջունել են հասարակության մեջ հաշտության հասնելու և որքան հնարավոր է շուտ համընդհանուր ընտրություններ կազմակերպելու Անիեսի հաստատուն մտադրությունները:

«Բրազիլիան ձգտում է ամրապնդել եղբայրական բարեկամությունը Բոլիվիայի հետ»,-նշվում է հայտարարության մեջ:

Նոյեմբերի 12-ին Անիեսն ստանձնել է Բոլիվիայի ժամանակավոր նախագահի լիազորությունները նախագահ Էվո Մորալեսի, փոխնախագահ Ալվարո Գարսիայի և խորհրդարանի երկու պալատների խոսնակների պաշտոնաթողությունից հետո:

Բոլիվիայի Զինված ուժերի բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչները Սենատորների պալատի (խորհրդարանի վերին պալատ) երկրորդ փոխնախագահ Ժանին Անյեսին ճանաչել են պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և իրենց աջակցությունն են հայտնել նրան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ