fbpx
Աշխարհ

Բրազիլիայի բնակչուհին երկրում առաջինը կամուսնանա ինքն իր հետ

Բրազիլիայի բնակչուհին կդառնա երկրում առաջին կինը, որը կամուսնանա ինքն իր հետ: Այս մասին հայտնել է Estado de Minas տեղական հրատարակությունը:

Արարողությունը պետք է կայանա մայիսի 26-ին Բրազիլիայի արևելքում գտնվող Բելու-Օրիզոնտի քաղաքում և հեռարձակվելու է սոցիալական ցանցերում 38-ամյա նորապսակի էջերում: «Բազմաթիվ կանայք են երազում են ամուսնանալ՝ հարսանեկան զգեստով զուգված, «սոլոգամ» հարսանիքն այդպիսի հնարավորություն տալիս է, և կինը դրա համար զուգընկերոջ կարիք չունի:

Իր նկատմամբ սերը մարդու ամենաանկեղծ սերն է»,-հայտարարել է Ժուսարա Դուտրա Կոտուն: Թեև Բրազիլիայում չի կատարվում նման ամուսնությունների պաշտոնական գրանցում, Կոտուն պլանավորում է, որ մայիսի 26-ին իրեն՝ ճերմակ զգեստով, դեպի մինչև խորան կուղեկցի 21-ամյա դուստրը, իսկ արարողությունը կանցկացնի ընկերուհին:

Ինքն իր հետ մատանիների փոխանակման փոխարեն Կոտուն պատրաստվում է դաջվածք անել թիթեռի թևերով կնոջ տեսքով, որը պետք է դառնա անկախության խորհրդանիշը: Կոտուն ընդգծում է, որ հարսանիքից հետո էլ կշարունակի ազատորեն շփվել այլ մարդկանց հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ