fbpx
Աշխարհ

Բրազիլայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Բրազիլիայի առողջապահության նախարարությունը հայտնել է կորոնավիրուսի նախնական թեստի դրական արդյունքի առաջին դեպքի մասին: Կենսանյութի նմուշները հաստատման համար ուղարկվել են պրոֆիլային ինստիտուտ։ Այս մասին նշվում է գերատեսչության Twitter-ի էջում։

61-ամյա տղամարդը, որը վերջերս է վերադարձել Իտալիայի Լոմբարդիայի մարզից, նոր կորոնավիրուսի համար բնորոշ թեթև ախտանիշներով փետրվարի 25-ին ընդունվել է Սան Պաուլուի «Ալբերտ Էյնշտեյն» կլինիկա:

Իշխանությունները պարզում են, թե հարևաններից, բուժաշխատողներից և ուղեկիցներից ում հետ է շփվել պացիենտը: Ընդամենը Սան Պաուլուի նահանգում կորոնավիրուսի կասկածանքով չորս մարդ կա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ