Աշխարհ

Բրազիլիայում իրավապահները թութակի են ձերբակալել

«Օ Globo» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Բրազիլիայում ոստիկանությունը ձերբակալել է մի թութակի, որն իրավապահների մոտենալու մասին նախազգուշացրել է թմրանյութերի դիլերներին: Իրավապահները կարծում են, որ թռչնի տերերը սովորեցրել են թութակին՝ վտանգի դեպքում նախազգուշացնել։

Նշվում է, որ թութակը ոստիկանության հատուկ գործողությունների ժամանակ պորտուգալերենով սկսել է բղավել՝ «Մայրիկ, ոստիկանություն»:

Ըստ հեռուստաալիքի՝ ոստիկանությունը, այնուամենայնիվ, հասցրել է ձերբակալել թմրամիջոցների դիլերներին

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ