fbpx
Աշխարհ
04:00 15/02/2020

Բրազիլայի նախագահը «աղբ» է անվանել երկրում գործող բնապահպանական կազմակերպությունը

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն «աղբ» է անվանել Greenpeace բնապահպանական կազմակերպությանը։ Վերջիններս դա որպես հաճոյախոսություն են ընդունել մեկից, «որը ոչնչացնում է շրջակա միջավայրը»:

Լրագրողները հարց են ուղղել Բրազիլիայի նախագահին Greenpeace-ի կողմից Ամազոնիայի հարցերով նոր խորհրդի հասցեին հնչող քննադատության վերաբերյալ, որը, ըստ կազմակերպության, հստակ նպատակներ, ծրագրեր և դրանց իրականացման համար բյուջե չունի:

«Ի՞նչ է Greenpeace-ը: Դա ի՞նչ գարշանք է Greenpeace անվանումով: Դա աղբ է, հաջորդ հարցը»,-պատասխանել է նախագահը:

Նա նաև խոստացել է դիտարկել բացառապես Ամազոնիայի հարցերով նախարարություն ստեղծելու առաջարկը, որը ներկայացրել է Ամազոնաս նահանգից պատգամավորներից մեկը:

Բրազիլիայում Greenpeace-ի ներկայացուցչությունն ափսոսանք է հայտնել նախագահի հնչեցրած խոսքերի համար՝ ընդգծելով, որ նման դիրքորոշումը հարիր չէ այն պաշտոնին, որը Բոլսոնարուն է զբաղեցնում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ