fbpx
Աշխարհ

Brexit-ի հարցով նոր գագաթնաժողով է սպասվում․ BBC

Եվրամիությունը կարող է հոկտեմբերի վերջին արտահերթ գագաթնաժողով գումարել ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցի շուրջ: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Կրկին լուրեր են տարածվում Brexit-ի շուրջ նոր գագաթնաժողովի անցկացման վերաբերյալ, հնարավոր է՝ այս ամսվա վերջին այն տեղի ունենա»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, ինչպես նշում է BBC-ն, սպասվում է, որ Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովի արդյունքներով, որը կկայանա հոկտեմբերի 17-18-ին Բրյուսելում, կարող է հայտարարություն արվել Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի միջև բանակցություններում մեծ առաջընթացի, սակայն գործարքի քննարկումը շարունակելու անհրաժեշտության մասին:

Առաջիկա հանդիպման ընթացքում մասնակիցները, հավանաբար, կքննարկեն Թուրքիայի գործողությունները Սիրիայում, ինչպես նաև Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ ստեղծված իրադրությունը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ