fbpx
Աշխարհ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի բարձր տեխնոլոգիական Brimstone հրթիռներ

Մեծ Բրիտանիան պատրաստվում է Ուկրաինային տրամադրել բարձր տեխնոլոգիական համարվող «օդ-երկիր» տեսակի Brimstone հրթիռներ։

Այս մասին երեկ ասել է Բրիտանիայի ՊՆ փոխնախարար Ջեյմս Հիփին՝ Խորհրդարանի առջև։

Նրա խոսքով՝ հրթիռները կտրամադրվեն առաջիկա շաբաթների ընթացքում։

Նա նշել է, որ հնարավոր է տրամադրումը տեղի ունենա թագուհու ավանդական ելույթից (նախատեսված է մայիսի 10-ին) հետո։

Նշենք, որ Brimstone հրթիռները ակտիվ ռադարային գլխիկ ունեն ու հնարավոր է դրանցով մեծ ճշգրտությամբ խոցել շարժվող թիրախները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ