fbpx
Աշխարհ
04:00 11/02/2020

Բրիտանիային է մոտեցել վերջին 7 տարում ամենահզոր մրրիկը

Մեծ Բրիտանիային է մոտեցել «Սիարա» մրրիկը: Այն արդեն անվանել են ամենահզորը վերջին 7 տարում: Տեղատարափ անձրևների և ուժգին քամու պատճառով արդեն չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ: Երկաթուղային շատ կայարաններ գնացքները կանգնեցրել են:

Լոնդոնում փակվել են բոլոր ութ թագավորական այգիները: Երկրում հազարավոր շենքեր առանց էլեկտրականության են մնացել: Ափամերձ շրջաններում քամու ուժգնացումը հասնում է ժամում 120 կիլոմետրի: Լրատվամիջոցները հայտնում են արմատախիլ եղած ծառերի և դրանց տակ ճզմված ավտոմեքենաների մասին:

Կամուրջներիրց շատերը փակ են բեռնատարների երթևեկության համար: Միացյալ Թագավորության մի մասը ջրածածկ է եղել: Իսկ Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում սպասվում են ձյան տեղումներ:

Վատ եղանակի պատճառով Մեծ Բրիտանիայի թագուհի 93-ամյա Եղիսաբեթ II-ը, որը հիմա Նորֆոլքում է, հրաժարվել է գնալ կիրակնօրյա եկեղեցական պատարագին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ