fbpx
Աշխարհ

Բրիտանական կառավարությունում գաղտնի քննարկվել է Brexit-ի հետաձգման պլանը

Բրիտանական կառավարության անդամները գաղտնի քննարկել են Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու ամսաթիվը ութ շաբաթով՝ մինչև մայիսի 24-ը, հետաձգելու պլանը: Այդ մասին հայտնել է Daily Telegraph թերթը:

Նրա տվյալով՝ նախարարները հույս ունեն այդ քայլը համաձայնեցնել ԵՄ-ի հետ, եթե բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն ի վերջո պաշտպանի Brexit-ի պայմանների վերաբերյալ համաձայնագիրը: Այդպիսով, նշված ժամանակաշրջանի ընթացքում, որը պետք է տևի մինչև մայիսի 24-ը, Մեծ Բրիտանիան կշարունակի ԵՄ-ի անդամ մնալ ընթացիկ պայմաններով:

Համայնքների պալատի ղեկավար (դե ֆակտո կառավարության ներկայացուցիչը խորհրդարանում) Անդրեա Լիդսոմն ավելի վաղ հայտարարել է, որ Brexit-ի ժամկետը մի քանի շաբաթով երկարաձգելը նպատակահարմար որոշում կլիներ, եթե ապահովեր Brexit-ի վերաբերյալ օրենսդրության ընդունումը բրիտանական խորհրդարանում: Սակայն նա այնուհետև հավելել է, որ նկատի չի ունեցել Եվրոպական միության մասին Լիսաբոնի 50 հոդվածի գործողության պարտադիր երկարաձգումը:

Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը անթույլատրելի է համարում Brexit-ի հետաձգումը և խոստանում է, որ Եվրամիությունից երկրի դուրս գալը տեղի կունենա մարտի 29-ին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ