Աշխարհ

Բրիտանիայում սկսվում է կորոնավիրուսի երկրորդ ալիքը․ Ջոնսոն

The Independent-ի հաղորդմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսային համաճարակի երկրորդ ալիք է սկսվել։

«Հիմա մենք կանգնած ենք երկրորդ ալիքի առջև … Ես վախենում եմ, որ դա միանգամայն անխուսափելի է։ Մենք դրան բախվելու ենք մեր երկրում», – նշել է վարչապետը:

Ջոնսոնը հավելել է, որ COVID-19-ով վարակման դեպքերի նոր ալիք է սկսվել Ֆրանսիայում, Իսպանիայում, ամբողջ Եվրոպայում:

Սրան զուգահեռ Ջոնսոնը վստահեցրել է, որ իշխանությունները վերահսկում են իրավիճակը:

Ջոնսոնը նաև շեշտել է, որ համազգային կարանտինի սահմանումը վերջին միջոցն է, որին կարող են դիմել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ