fbpx
Աշխարհ

Բրիտանիան և Իսրայելը աշխատելու են, որպեսզի Իրանին թույլ չտան միջուկային տերություն դառնալ

Բրիտանիան և Իսրայելը «շուրջօրյա» աշխատելու են, որպեսզի Իրանին թույլ չտան միջուկային տերություն դառնալ: Այդ մասին հայտարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Լիզ Տրասը և Յայիր Լապիդը:

ԱԳ նախարարները համատեղ հոդված են գրել բրիտանական Telegraph թերթի համար, այն նվիրված Է հիմնականում իրանական պրոբլեմատիկային:

«Ժամանակը գնում Է, ինչն ուժեղացնում Է մեր գործընկերների և բարեկամների հետ սերտ համագործակցության անհրաժեշտությունը Թեհրանի հավակնություններին խանգարելու համար»,-ասվում Է հոդվածում:

Հոդվածը լույս Է տեսել իրանական միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների հերթական փուլի սկսվելուց առաջ:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ