fbpx
Աշխարհ
22:00 22/01/2020

Բրիտանիան այլևս ներդրումներ չի անի ածխային էներգետիկայում բնագավառում

Հաստատվել է Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածուների վերջնական ցուցակը

Մեծ Բրիտանիան հրաժարվում է ցանկացած պետական ներդրումներից արտասահմանում ածխային էներգետիկայի բնագավառում: Այս մասին հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ Լոնդոնում բրիտանաաֆրիկյան ներդրումային գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։

«Մենք բոլորս շնչում ենք նույն օդը, ապրում ենք նույն երկնքի տակ, և մենք բոլորս տուժում ենք, երբ ածխածնի արտանետումներն ավելանում են, իսկ մոլորակի կլիման ավելի է տաքանում»,-ասել է նա:

Նա շեշտել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունն այլևս արտասահմանում միջոցների ներդրում չի անի էներգետիկական ածխի արդյունահանման կամ ածխային էլեկտրակայանների բնագավառում։

Ջոնսոնը նաև ընդգծել է, որ դեռևս տասը տարի առաջ Մեծ Բրիտանիան ածխածին պարունակող արտանետումների ծավալներով առաջ էր Եվրոպայի գրեթե բոլոր երկրներից, սակայն այդ ժամանակներից ի վեր իրադրությունը կտրուկ փոխվել է:

«Ածխով աշխատող էլեկտրակայաններն այժմ ապահովում են երկրի էլեկտրաէներգիայի կարիքների սոսկ 5 տոկոսը՝ դեռ 2014 թվականի 30 տոկոսի համեմատությամբ»,-հավելել է նա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ