fbpx
Աշխարհ

Աճող լարվածության ֆոնին Բրիտանիան ևս հետ կկանչի զորքերը Սիրիայից․ The Times

Եթե ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսից դուրս բերի իր բոլոր զորքերը, ապա հնարավոր է, որ Մեծ Բրիտանիան հետ կանչի իր հատուկ նշանակության ուժերին: Այս մասին գրել է Բրիտանական The Times հանրահայտ թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լոնդոնի համար ԱՄՆ-ի այդ որոշումը անսպասելի էր: Նշվում է, որ բարձրաստիճան զինվորականների և նախարարների մակարդակով հանդիպում է լինելու՝ քննարկելու համար բրիտանական հատուկ նշանակության ուժերի հետագա գործողությունները Սիրիայում:

Բրիտանիայի հատուկ նշանակության ուժերը տրանսպորտի, հետախուզության և դիտարկումների համար օգտագործում են ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումների ռեսուրսները, այդ պատճառով էլ, եթե ԱՄՆ-ն զորքերը դուրս բերվեն, ուրեմն հատուկ նշանակության ուժերը չեն կարողանա ծառայություն իրականացնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ