Աշխարհ

Մեծ Բրիտանիան անցնում է կոշտ լոքդաունի

Երկուշաբթի օրվանից Մեծ Բրիտանիայում սահմանվել է կոշտ լոքդաուն, որը չէր եղել 2020 թվականի մարտից ի վեր։

Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Բանն այն է, որ Բրիտանիայում մոլեգնում է կորոնավիրուսի նոր տարբերակը, ու ըստ աղբյուրի, եթե արտակարգ միջոցառումներ չկիրառվեն, ապա մինչև այս ամսվա վերջ երկրում կորոնավիրուսից զոհերի քանակը կարող է անցնել 100 հազարից։

Վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է, որ սահմանափակումները կգործեն առնվազն 7 շաբաթ։ Դպրոցներն էլ փակ կմնան առնվազն մինչև փետրվարի 22-ը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ