fbpx
Աշխարհ
19:30 21/11/2019

Բրիտանիայի արքայազնը ժամանակավոր դադարեցնում է պաշտոնական պարտականությունների կատարումը

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի որդի արքայազն Էնդրյուն՝ որպես թագավորական ընտանիքի անդամ, ժամանակավորապես հրաժարվել է պաշտոնական պարտականությունների կատարումից ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էփշթեյնի հետ իր կապերի շուրջ սկանդալի պատճառով: Այս մասին նշված է Նորին Մեծության մամուլի ծառայության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ։

Արքայազնը նաև հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է շահագրգիռ իրավապահ մարմիններին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Էփշթեյնին վերաբերող ցանկացած քննության ժամանակ, որին ԱՄՆ իշխանությունները մեղադրել են սեռական բռնության և անչափահասներին մարմնավաճառության մեջ ներգրավելու համար։ Նա ինքնասպան է եղել այս տարվա օգոստոսին:

«Վերջին մի քանի օրերին ինձ համար պարզ դարձավ, որ նախկինում ինձ Ջեֆրի Էփշթեյնի հետ կապող հարաբերություններին վերաբերող հանգամանքները իմ ընտանիքի վարած աշխատանքի համար լուրջ խոչընդոտ են դարձել, ինչպես նաև շատ կազմակերպությունների և բարեգործական միությունների գործունեության համար, որոնց աջակցելու պատիվն ունեմ,- նշված է արքայազնի հայտարարության մեջ՝ հավելելով, որ այս պատճառով ես Նորին Մեծությանը խնդրել է թույլ տալ դադարեցնել տեսանելի ապագայում իր հանրային պարտականությունների կատարումը, իսկ նա իրեն նման թույլտվություն տվել է:

Նա հաստատել է, որ նախկինի պես անվերապահորեն զղջում է Ջեֆրի Էփշթեյնի հետ ծանոթությունը պահպանելու վատ կշռադատված իր որոշման համար:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ