Աշխարհ

Բրիտանիայի դատարանը մեղադրում է Դուբայի կառավարչին դուստրերի առևանգումը կազմակերպելու մեջ

Բրիտանական դատարանի մեղադրական դատավճիռ է կայացրել, որում նշվում է, որ Դուբայի կառավարիչը կազմակերպել է իր երկու դուստրերի՝ արքայադուստր Շամսայի և արքայադուստր Լատիֆայի առևանգումը և պարբերաբար ահաբեկել է 6-րդ կնոջը՝ արքայադուստր Հայային։

Դատավորը Դուբայի կառավարիչ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումի գործողությունները որակել է ոչ միայն թագավորության, այլև միջազգային իրավունքի խախտում։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը, այս դատավճիռը կարող է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ դիվանագիտական հարաբերությունների ապակայունացման պատճառ դառնալ։

«Դրանում մանրամասն նկարագրվում է Դուբայի կառավարչի ընտանեկան երկար ու խճճված պատմությունը, որն ընդգրկում է 20 տարի և որի ընթացքում 70-ամյա շեյխը կազմակերպել է առևանգումներ, բանտարկել է իր երկու դուստրերին և «զրկել նրանց ազատությունից»,-գրում է աղբյուրը։

Գործի քննության ընթացքում արքայադուստր Լատիֆան հայտնել է, որ ենթարկվել է մշտական խոշտանգումների, ծեծի և փակի տակ է պահվել, ինչպես բանտարկյալ։

Շեյխի գործողություններն ի հայտ են եկել միայն այն բանից հետո, երբ նրա վեցերորդ և ամենաերիտասարդ կինը՝ արքայադուստր Հայան, իր երկու մանկահասակ երեխաների հետ Լոնդոն է փախել անցյալ տարվա ապրիլին:

Հայան ընդդիմացել է երեխաներին Դուբայ ուղարկելու շեյխի պահանջին՝ իրենց դստեր նկատմամբ հարկադիր ամուսնության պահանջով հակընդդեմ հայց ներկայացնելով՝ պնդելով, որ շեյխը փորձել է նրան ամուսնացնել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հետ:

Դատական երկարատև, դռնփակ լսումների արդյունքներով Գերագույն դատարանը եզրակացրել է, որ Դուբայի կառավարիչը մեղավոր է իր երկու դուստրերի առևանգման գործում՝ նշելով, որ նա կարող է դրսևորել նման վարքագիծ և անպատիժ մնալ՝ օգտագործելով իր տրամադրության տակ գտնվող լիազորությունները։

Շեյխը հերքել է իր դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ