fbpx
Աշխարհ

Բրիտանիայի Գերագույն դատարանը ապօրինի է ճանաչել վարչապետի որոշումը

Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանն ապօրինի է ճանաչել թագավորության խորհրդարանի աշխատանքը կասեցնելու՝ վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը: Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, հայտարարել է Գերագույն դատարանի նախագահ Բրենդա Հեյլը:

«Վարչապետի որոշումն ապօրինի էր, զուրկ իրավաբանական ուժից»,-ասել է նա՝ հավելելով, որ դա Գերագույն դատարանի բոլոր 11 դատավորների միասնական դիրքորոշումն է:

Այս ատյանի դատավճիռը, որը վիճարկման ենթակա չէ, դարձել է Ջոնսոնի կառավարության լուրջ պարտությունը, որն այժմ ստիպված կլինի վերականգնել օրենսդիր մարմնի աշխատանքը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ