fbpx
Աշխարհ

Բրիտանիայի վարչապետի թեկնածուների թիվը հասել է 10-ի

Մեծ Բրիտանիայի վարչապետի և կառավարող Պահպանողական կուսակցության նախագահի թեկնածուների թիվը հասել է 10-ի։ Պայքարում ընդգրկվել է նաև շրջանների և տեղական ինքնակառավարման գործերի փոխնախարար Քիթ Մալթհաուսը։ Նա իր մտադրությունների մասին տեղեկացրել է The Sun թերթին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ նոր առաջնորդի ընտրարշավը չի կարող կառուցվել պատերազմներով հյուծված «նույն հին անձանց» շուրջ, որոնք թորիների կուսակցությունը պառակտել են վերջին երեք տարիներին»։

Մալթհաուսը թորիների շարքում հայտնի է դարձել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների փոխզիջումային տարբերակի առաջարկով։ Նրա տարբերակը, որը կառավարությունը շատ բարդ էր համարել, մեկ տարով՝ մինչև 2021 թվականը, երկարացնում էր անցումային շրջանը Brexit-ից հետո և նախատեսում էր «բեքստոպ» անունը կրող վիճելի մեխանիզմի փոխարինում։ Այն թույլ չէր տալու ֆիզիկական սահմաններ անցկացնել Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի միջև մաքսային միությունում և ԵՄ միասնական շուկայում Օլսթերի մնալու ճանապարհով։ «Բեքստոպի» փոխարեն Մալթհաուսը առաջարկում էր համաձայնագիր կնքել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միջև ազատ առևտրի մասին, որում նախատեսվում էր մինչ այժմ անհայտ տեխնոլոգիա մաքսային վերահսկողությունից հեռանալու մասին։

Ավելի վաղ Պահպանողական կուսակցության առաջնորդի պաշտոնի համար իր պայքարի մասին բացահայտ ասել են ինը թորի քաղաքական գործիչներ։ Նրանք են՝ ֆավորիտ համարվող Բորիս Ջոնսոնը՝ նախկին արտգործնախարար, արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, միջազգային զարգացման նախարար Մեթ Հենքոկը, աշխատանքի և թոշակների գործերի նախարար Էսթեր Մաքվինը, Brexit հարցերով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, Համայնքների պալատի (դե ֆակտո՝ բրիտանական կառավարության ներկայացուցիչը խորհրդարանի ստորին պալատում) նախկին ղեկավար Անդրեա Լիդսոմը, շրջակա միջավայրի, մթերային և գյուղատնտեսական զարգացման նախարար Մայքլ Գոուվը, ինչպես նաև թագավորության ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը։ Կուսակցության էլի մի քանի նշանավոր ներկայացուցիչներ դիտարկում են իրենց թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։

Մայիսի 24-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ և պահպանողականների առաջնորդ Թերեզա Մեյը հայտարարեց, որ հունիսի 7-ին հրաժարական կտա, քանի որ չի կարողանում իրականացնել երկրի դուրս գալը ԵՄ կազմից։ Նա կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում, մինչև որ կուսակցությունը նոր առաջնորդ կընտրի։ Այդ գործընթացը պետք է սկսվի հունիսի 10-ին և կավարտվի հուլիսի երկրորդ կեսին։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ