fbpx
Աշխարհ

Բրիտանիայի խորհրդարանի առջև տղամարդը ցանկացել է ինքնասպան լինել

Իրավապահ մարմինների աշխատակիցները երեքշաբթի Լոնդոնում, խորհրդարանի շենքի առջև բռնել են տղամարդու, որը ենթադրաբար փորձում էր ինքնասպան լինել։ Այս մասին նշվում է մայրաքաղաքի ոստիկանության հաղորդագրությունում։

Հրշեջները, որոնք եկել են պատահարի վայր, որպես զգուշության միջոց տղամարդու վրա փրփուր են բաց թողել, ինչից հետո նա բռնվել է և հանձնվել բժիշկներին։

«Տղամարդը բռնվել է հոգեկան առողջության մասին օրենքի հիման վրա»,- ավելացրել են ոստիկանության մամուլի ծառայությունում՝ նշելով, որ նա տեղափոխվել է քաղաքային հիվանդանոց։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ