fbpx
Աշխարհ

Բրիտանիայի նոր առաջնորդը Brexit-ի վերջնաժամկետ է նշում

Պահպանողականների առաջնորդ ընտրված Բորիս Ջոնսոնը, որն այսօր ստանձնելու է Բրիտանիայի վարչապետի պաշտոնը, ներկուսակցական ընտրության արդյունքները հրապարակվելուն պես հանդես է եկել կարճ ուղերձով՝ հայտարարելով որ հոկտեմբերի 31-ին Բրիտանիան դուրս կգա Եվրամիությունից:

«Իրականացնել Brexit-ը, միավորել երկիրը, հաղթել Ջերեմի Քորբինին (ընդդիմադիր լեյբորիստների առաջնորդը)»,- իր ելույթում հայտարարել է Բորիս Ջոնսոնը:

Նա կոշտ Brexit-ի կողմնակից է և շատ անգամ է ասել, որ Եվրամիությունից կարելի է անջատվել նաև առանց համաձայնությունների:

Եվրամիությունից Բրիտանիայի անջատվելը նախատեսված էր անցած մարտի վերջին, բայց Լոնդոնի խնդրանքով ժամկետը երկու անգամ հետաձգվել է: Նախկին վարչապետ Թերեզա Մեյը փորձում էր համաձայնության հասնել, բայց ձախողվեց ու հայտարարեց իր հրաժարականի մասին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ