Բրիտանական Marks & Spencer խանութը վաճառքի է դրել Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի ամուսնական մատանու էժանագին կրկնօրինակը: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Garrard ապրանքանիշի պատմական թանկարժեք իրը՝ սպիտակ ոսկուց, շափյուղայով և ադամանդներով, գնահատվում է 300 հազար ֆունտ:
Մատանին, բնական թանկարժեք քարերի փոխարեն, զարդարված է կապույտ և անգույն բյուրեղներով: