fbpx
Ժամանց

Բրիտանիայում հին հռոմեական հազվադեպ մետաղադրամ է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայում ճանապարհաշինության ժամանակ խիստ հազվադեպ հին հռոմեական մետաղադրամ է հայտնաբերվել` կայսր Ուլպիոս Կոռնելիոս Լելիանի պատկերով։ Այս մասին տեղեկացնում է BBC News-ը։

Նշվում է, որ պատմական գտածոն հայտնաբերվել է այն տարածքի պեղումների ժամանակ, որտեղով պատրաստվում են խճուղի անցկացնել Քեմբրիջից մինչև Հանթինգթոն 5 մլրդ ֆունտ սթերլինգ արժողությամբ ճանապարհաշինական նախագծի շրջանակում։

Հնագետ Սթիվ Շերլոքը հայտարարել է, որ դա երկրորդ նշանակալի գտածոն է, որը հայտնաբերվել է Անգլիայի տարածքում։

Մետաղադրամի վրա պատկերված է Ուլպիոս Կոռնելիոս Լելիան կայսրը՝ թագը գլխին։

Փորձագետ Ջուլիան Բաուշերի խոսքով՝ հռոմեական կայսրերը մեծ ձգտում ունեին դրամ հատել սեփական պատկերով, իսկ Լելիանն ընդամենը երկու ամիս է կառավարել, ինչից հետո սպանվել է։ Նրա կառավարման կարճ ժամկետը կարող է վկայել նրա պատկերով դրամների սահմանափակ քանակության մասին։

Նրա խոսքով՝ փաստը, որ այս դրամը հասել է Բրիտանիայի ափերին, արդեն հիանալի իրադարձություն է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ