fbpx
Ժամանց

Բրիտանուհին Ուիլյամ Շեքսպիրի ընտանիքին պատկանող թանկարժեք մատանի է գտել

Թոշակառու բրիտանուհին, որը սիրում է զբաղվել գանձերի որոնմամբ, գտել է հին ոսկյա մատանի, որը կարող է պատկանել Ուիլյամ Շեքսպիրի ընտանիքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում գրել է Daily Mail հրատարակությունը:

66-ամյա Սյու Քիլվերթը մետաղափնտրիչ սարքով հետախուզել է Ուորիքշիրի կոմսության Շեքսպիր-հոլլ դաստակերտի ծայրամասերը: Անցյալում այդ հողատարածքը պատկանել է Շեքսպիրի ազգականներին: Եթե հավատանք տեղական լեգենդին, հենց այդտեղ է դրամատուրգը գրել «Ինչպես դա ձեզ դուր կգա» կատակերգությունը: Մետաղափնտրիչն անսպասելիորեն ազդանշան է տվել: Կինն սկսել է փորել եւ 20 սանտիմետր խորության վրա դեմ է առել ոչ մեծ մատանու:

«Ես մտածեցի, որն այն գեղեցիկ է, եւ վերցրեցի,-պատմում է կինը:-Նա այնքան պստլիկ էր, որ սկզբում ես կարծեցի, որ այն ժամանակակից մանկական մատանի է, բայց հետո ուշադիր նայեցի եւ հասկացա, որ դա, հնարավոր է, ինչ-որ ավելի կարեւոր բան է»:

Գտածոն պատրաստված է ոսկուց, իսկ նրա ներսի կողմում պահպանվել է Truth Betrayes Not (Ճշմարտությունը չի դավաճանում) մակագրությունը: Նման մատանիները 15-17-րդ դարերում շատ տարածված ռոմանտիկ ընծա են եղել Անգլիայում եւ Ֆրանսիայում: Որպես կանոն, դրանք զարդարում էին սիրային պատմություններից կամ ավանդություններից վերցված համառոտ ցիտատներով:

Քիլվերթը գանձի մասին հայտնել է կորոներին եւ ծանուցել Բիրմինգհեմի թանգարաններին: Սպասվում է, որ մասնագետներին մի քանի ամիս կպահանջվի այն ուսումնասիրելու եւ իրենց որոշումը կայացնելու համար:

«Ես շատ կցանկանայի մատանին ինձ պահել։ Նման գտածոներ կյանքում մեկ անգամ են լինում»։,-ասում է գանձեր որոնողը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ