fbpx
Աշխարհ

British Petroleum-ը նախատեսում է Ադրբեջանում նոր նավթահորեր շահագործել

Բրիտանական British Petroleum ընկերությունը 2019-2020թթ. ընթացքում 6 նոր նավթահանքեր է նախատեսում շահագործել: Այդ մասին Trend-ին հայտնել է BP-ի ադրբեջանցի համանախագահ Բախտիյար Ասլանբեյլին:

Նա մասնավորապես նշել է, որ 4 հորատանցք նախատեսվում է շահագործել այս տարի, ևս 2-ը կշահագործվի 2020 թվականի ընթացքում:

«Արդյունքները կախված կլինեն հորատման ընթացքից: Մենք ակնկալում ենք դրական արդյունք հատկապես Շաֆագ-Ասիման նավթադաշտից: Գազի արդյունահանումը կլինի ճիշտ նույն կերպ, ինչպես Շահ-Դենիզ հանքավայրից»,- նշել է BP-ի ադրբեջանցի համանախագահը:

Հարկ է նշել, որ ադրբեջանական Socar-ը և British Petroleum-ը 2010 թվականի հոկտեմբերին համատեղ պայմանագիր են կնքել 30 տարով Շաֆագ-Ասիման նավթադաշտը շահագործելու վերաբերյալ: Կանխատեսումները ցույց են տալիս, որ այն պարունակում է շուրջ 50 միլիարդ խորանարդ մետր գազ և 65 միլիոն տոննա կոնդենսատ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ