Ժամանց
01:30 06/09/2019

Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինը մեղադրանք է ներկայացրել աներոջ դեմ

Մոդել և պարող Քևին Ֆեդերլայնը,ով Բրիթնի Սփիրսի նախկին ամուսինն է եղել, մեղադրել է Ջեյմի Սփիրսին իրենց 13-ամյա երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, գրում է TMZ-ն: Այս պահին ոստիկանությունը քննություն է իրականացնում:

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսին Սփիրսի տանը: Նշվում է, որ պապիկի և թոռան միջև վեճ է ծագել, ինչից հետո երեխան փակվել է իր սենյակում: Այդ պահին տղամարդը կոտրել է դուռը և ներխուժել սենյակ:

Նշենք,որ Ֆեդերլայնը դեպքի մասին հաջորդ օրը տեղեկացրել է իրավապահներին: Երեխայի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Տեղեկացնենք,որ Ֆեդերլայնը և Սփիրսը ամուսնացած են եղել 2004-2007թթ., նրանք ունեն 2 երեխա՝ 13-ամյա Շոնը և 12-ամյա Ջեյդենը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ