fbpx
Աշխարհ

Բռնագրավվել են Ռուսաստանի պատրիարքի ամանորյա ուղերձը

Ուկրաինայի մաքսատունը բռնագրավել է Ռուսաստանի պատրիարք Կիրիլի ամանորի ուղերձը, որը հոգևոր առաջնորդն ուղարկել էր տոնի նախօրեին: Այդ մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով Սինոդի եկեղեցու, հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդայի Telegram-ալիքին:

Ըստ Լեգոյդայի՝ ուղերձը պահվել է մաքսային ձևակերպումները պահպանելու համար: «Սակայն ժամանակները փոխվել են, ուղերձը կարելի է նաև սմարթֆոնի միջոցով ընթերցել»,- ասել է ռուսական պատրիարքական կենտրոնի ներկայացուցիչը: Համայն Ռուսիո պատրիարքը ավանադաբար ամեն տարի իր ուղերձի տպաքանակն ուղարկում է Ուկրաինա, որպեսզի այն ընթերցեն հունվարի 7-ի տոնական պատարագին:

Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 15-ին Ռուս պատրիարքական կենտրոնը կանոնիկ առոչնչություն էր որակել Կիևի անցկացրած միացյալ ժողովը, որն իր ղեկավար էր ընտրել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիևյան պատրիարքարանի ներկայացուցիչ Եպիֆանիային: Մինչ այդ գոյություն ուներ 3 ուղղափառ կառույց՝ Մոսկվայի պատրիարքարանի Ուկրաինական ուղղափառ եկեղեցին, Ուկրաինական ավտոկեֆալ (ինքնագլուխ) ուղղափառ եկեղեցին և Կիևի պատրիարքարանը: Վերջին 2-ը համաշխարհային ուղղափառ հանրությունը չի ճանաչել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ