Հովհանես Բաչկովը 2-րդ հաղթանակն է տոնել աշխարհի առաջնությունում։ 1/8 եզրափակիչում գյումրեցի մարզիկը մրցել է թուրք Կագան Կանլիի հետ։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:
Մրցակիցը ակտիվ է սկսել մենամարտը, բայց Բաչկովը իրեն հատուկ ուժգին ու ջարդող հարվածներով շատ արագ կանգնեցրել է թուրք մրցակցի առաջխաղացումը ու սկսել իր կամքը թելադրել։
Երկրորդ ռաունդում աշխարհի գործող բրոնզե մեդալակիրը ավելի տոտալ մենամարտ է անցկացրել ու մեծացրել առավելությունը։
3-րդ ռաունդում թեև թուրք մարզիկը մի փոքր ակտիվացել է, բայց դա չի խանգարել Բաչկովին մենամարտը հասցնել հաղթական ավարտին։ Մեր մարզիկը 1/4 եզրափակիչում է և ևս մեկ հաղթանակ տոնելու դեպքում կապահովի առնվազն բրոնզե մեդալ։