fbpx
Սպորտ

Բռնցքամարտի երիտասարդական ԵԱ.Այսօր Վախթանգ Հարությունյանը կպայքարի կիսաեզրափակչում

Վլադիկավկազում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում այսօր մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի 5 բռնցքամարտիկ կմասնակցեն կիսաեզրափակչին:

Այսօր ռինգ դուրս կգա և եզրափակչի համար կպայքարի 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը:

Հայաստանի մյուս 4 ներկայացուցիչները՝ 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, 64 կգ քաշային Անի Հովսեփյանը, 60 կգ քաշային Հրայր Շահվերդյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը կիսաեզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն վաղը:

Այս մասին հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ