fbpx
Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է Անապայի մրցաշարին

Այս օրերին բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Օլիմպավանում։ Հավաքականը նախապատրաստվում է ապրիլի 1-7-ը Անապայում կայանալիք Նիկոլայ Պավլյուկովի անվան հուշամրցաշարին:

Ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ Անապայի մրցաշարին կմասնակցեն 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 52 կգ քաշայիններ Արթուր Ղազարյանն ու Ռուսլան Ասլիկյանը, 56 կգ քաշային Արթուր Շախպազյանը, 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 կգ քաշային Արարատ Հարությունյանը, 69 կգ քաշային Արսեն Գրիգորյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:

ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը նշել է, որ առաջիկա մրցաշարին մասնակցելու են հավաքականի առաջին համարները.

«Այս մրցաշարը Եվրոպայի առաջնությունից ավելի բարդ է լինելու, քանի որ մասնակցելու են աշխարհի ուժեղագույն բռնցքամարտիկները: Նախապատրաստական շրջանը անցնում է բնականոն հունով, տղաները պատրաստ են, մնացածը ցույց կտա ռինգը»,- նշել է Աղամալյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ