fbpx
Սպորտ

Արտյոմ Հովհաննիսյանը նոկաուտի է ենթարկել Խոսե Պասային

Հայ բռնցկամարտիկ 20-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը Կանադայի Քվեբեկ քաղաքում կայացած բռնցքամարտի մենամարտի երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել արգենտինացի Խոսե Պասային: Այս մասին հայտնում է marzik.tv-ն:

Այս հաղթանակը Հովհաննիսյանի համար 11-րդն էր։ Դրանցից 9-ին բռնցքամարտիկը հասել է նոկաուտի միջոցով:

Արտյոմ Հովհաննիսյանը ծնվել է Մոսկվայում, իսկ այժմ հանդես է գալիս Eye of the Tiger Management կազմակերպությունում: Ամեն անգամ նա գոտեմարտ է դուրս գալիս«Արցախ» գրվածքով շորտերով:

2015 թվականին Հովհաննիսյանը դարձել է պատանիների աշխարհի չեմպիոն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ