fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր․ բռնցքամարտիկ Գուրգեն Հովհաննիսյանը մեկնարկեց հաղթանակով

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկեցին երկրորդ Եվրոպական խաղերը։

Մրցումային առաջին օրը պայքարի մեջ մտան բռնցքամարտիկները։

+91 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Գուրգեն Հովհաննիսյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Վելետիկ Դուսանն էր։

Հայ բռնցքամարտիկը 3։2 հաղթանակ տարավ և պայքարը կշարունակի 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը կլինի թուրք Իլյաս Մուչահիտը։

Այս քաշային կարգի 1/8 եզրափակիչի մենամարտեր կկայանան հունիսի 24-ին։

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ