Սպորտ

Բռնքամարտիկ Պատրիկ Դեյը նոկաուտից հետո հիվանդանոցում մահացել է

27 տարեկան հասակում մահացել է նոկաուտի հետևանքով կոմայի մեջ հայտնված ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը։

«WBC-ն և նրա նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը խորապես սգում են Պատրիկ Դեյի մահվան կապակցությամբ։ Նա այսօր մահացել է գանգուղեղային վնասվածքի հետևանքով, որը ստացել էր հոկտեմբերի 12-ին։

WBC-ն այս ծանր պահին միանում է Պատրիկի ընտանիքին»,-նշված է WBC-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Չիկագոյում (ԱՄՆ Իլինոյս նահանգ) պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար է տեղի ունեցել:

Առաջին միջին քաշային կարգի մարտիկներ Չարլզ Կոնվելն ու Պատրիկ Դեյը USBA վարկածով տարածաշրջանային տիտղոսի համար են մենամարտել։ 10-րդ ռաունդում Կոնվելը մրցակցին նոկաուտի ենթարկեց։ Դեյին անգիտակից վիճակում ռինգից տարել են պատգարակով։ Հոսպիտալացումից հետո նրան գլխուղեղի վիրահատության են ենթարկել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ