Շոտլանդացի բռնցքամարտիկ Ռոնի Քլարքը վաճառում է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (IBF) չեմպիոնի գոտին`որդուն նվեր գնելու համար: Այս մասին հաղորդում է World Boxing News-ը:
«Վաճառում եմ IBF-ի պաշտոնական գոտին, որը նվաճել եմ փետրվարին: Ես չգիտեմ`իմ հաջորդ մարտը երբ տեղի կունենա: Իմ հակառակորդները հրաժարվում են մենամարտից`վնասվածքների և այլ պատճառներով: Այդ պատճառով ես անգամ որդուս Սուրբ ծննդյան համար նվեր գնելու գումար չունեմ»,-ասել է Քլարքը:
Բռնցքամարտիկը հայտարարությունը E-Bay ծառայությունում է հրապարակել: Նախնական արժեքը հազար ֆունտ սթեռլինգից մի փոքր ավելի է: Քլարքը գնորդին անձնական առաքում և գոտու վրա ինքնագիր է առաջարկում: