fbpx
Սպորտ
15:29 30/06/2019

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն։

Եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց վրացի Սախիլ Ալախվերդովիի հետ և 4։1 հաշվով հաղթանակ տոնեց։

Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն էր, ուստի Արթուր Հովհաննիսյանը նվաճեց նաև Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

Հիշեցնենք, որ Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում Արթուր Հովհաննիսյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Եվգենի Կարմիլչուկին:

1/4 եզրափակիչում Հովհաննիսյանը 4։1 հաշվով պարտության էր մատնել ռումինացի Կոսմին Գիրլեանուին, իսկ կիսաեզրափակիչում 3։2 հաշվով հաղթել էր իռլանդացի Ռեգան Դալիին։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ