Հասարակություն

Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

Սեպտեմբերի 8-ին ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ Նուբարաշենի աղբավայրում իրականացնում է հերթապահություն, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Աղբյուրից հիշեցնում են, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 20։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 8-ին, ժամը 01։58-ին, մարվել՝ 08։09-ին։ Այրվել են մոտ 5000 քմ կուտակած աղբ և 5000 քմ խոտածածկույթ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի 4 ջրատար։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ