fbpx
Առողջապահություն

Նախնական վարկածով՝ «Հերացի» հիվանդանոցում հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով

Ինչպես հայտնի էր դարձել, այսօր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի հիվանդասենյակներից մեկում հրդեհ էր բռնկվել։

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Facebook-ի իր էջում այս դեպքի կապակցությամբ գրել է, որ նախնական վարկածի համաձայն, պացիենտի կողմից հիվանդանոցային անվտանգության կարգի խախտում է արձանագրվել ու հրդեհը բռնկվել է ծխախոտի պատճառով:

«Բուժաշխատողները, մինչև համապատասխան մասնագետների ժամանումը, փորձել են մարել հրդեհը, ինչի արդյունքում բաժանմունքի բժիշկը վնասել է ձեռքը, անվտանգության կարգը խախտած քաղաքացին տեղափոխվել է Այրվածքաբանական կենտրոն», – գրել է Դանիելյանը:

Նրա խոսքով՝ բացի պացիենտից ու բժշկից, այլ տուժածներ չկան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ