fbpx
Հասարակություն

Պեմզաշենում դաժան սպանությունից առաջ 12-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն է կիրառվել. ՔԿ

Պեմզաշենում 31-ամյա կնոջը և նրա երկու երեխային դաժանաբար սպանած տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել՝ 12 տարեկան աղջիկ երեխայի նկատմամբ։ Այս մասին տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՔԿ-ից։

Այս գործով ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաև հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։ Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։ Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ