fbpx
Աշխարհ

Բրյուսելում հանդիպել են Բայդենն ու Էրդողանը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ հունիսի 14-ին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Բայդեն-Էրդողան հանդիպումը՝ այդ երկրների այլ պաշտոնյաների մասնակցությամբ՝ նեղ և ընդլայնված կազմերով։

Այս մասին հայտնում է EADaily-ն։

Նշվում է, որ այս հանդիպումը շատ սպասված էր՝ Բայդենի Սպիտակ տուն գալուց հետո ակնհայտորեն սառած թուրք-ամերիկյան հարաբերությունների տեսանկյունից։

Ըստ աղբյուրի՝ Բայդենը Էրդողանի հետ իր հանդիպումները գնահատել է «դրական»։ Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաև մի շարք տարաձայնություններ։

Նշվում է նաև, որ բարձր մակարդակով մանրամասներ հանդիպումից դեռևս չեն ներկայացվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ