fbpx
Աշխարհ
16:42 24/01/2019

Բրյուսելում ի պաշտպանություն կլիմայի երիտասարդական երթը 35 հազար մասնակից է հավաքել

Բրյուսելում կլիմայի և շրջակա միջավայրի պաշտպանության միջոցառումների պահանջով բարձր դասարանցիների և ուսանողների երթին մասնակցում է 35 հազար մարդ: Այդ մասին հայտնել է Բելգիայի մայրաքաղաքի ոստիկանությունը: Դա վերջին ժամանակներս երրորդ նման միջոցառումն է, ավելի վաղ երթին մասնակցել են միայն դպրոցականները:

«Պաշտոնական հաշվարկներով՝ երթին մասնակցում է 35 հազար մարդ»,- հայտնել է մայրաքաղաքի կենտրոնական շրջանի ոստիկանական վարչությունը:

«Երիտասարդությունը հանուն կլիմայի» (YouthforClimate) երթի մասնակիցները պտույտ կգործեն Բրյուսելի կենտրոնի շուրջը, միջոցառման համար նախատեսված է երեք ժամ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ