ՆԱՏՕ-ի Բրյուսելի կենտրոնակայանում մեկնարկել են թուրք-հունական բանակցությունները, որի շրջանակներում երկրների ռազմական պատվիրակությունները հանդիպում են անցկացնում։
Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։
Սա արդեն հանդիպումների 4-րդ փուլն է։
Հանդիպման թեման Միջերկրական ծովի արևելքում արտակարգ դեպքերի ռիսկերի նվազեցումն է։ Քննարկվում են դրան միտված միջոցառումները։
