Գերիների վերադարձը ցույց է տալիս բրյուսելյան եռակողմ հանդիպման պտուղները․ ԵԽ նախագահ-Azat TV
Եվրահանգրվան
14:00 19/12/2021

Գերիների վերադարձը ցույց է տալիս բրյուսելյան եռակողմ հանդիպման պտուղները․ ԵԽ նախագահ

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ Ադրբեջանը 10 ռազմագերիների է վերադարձրել Հայաստանին։

Այս մասին Twitter-ում գրառում է արեն նաև հենց Միշելը։

Միշելը գրել է, որ ողջունում է 10 գերիների վերադարձը, որի որոշումը կայացվել է Բրյուսելում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ։

ԵԽ նախագահի խոսքով՝ սա ցույց է տալիս վստահությունն ամրապնդելու փոխադարձ կամքը և բրյուսելյան հանդիպման պտուղները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ