fbpx
Կառավարություն

Ավելի քան 5000 մասնագետ մասնակցել է ԲՏԱ նախարարության ծրագրին

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը գրառում է կատարել Facebook֊ում, որում ասվում է.

Ինչպես հայտնի է, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա են հազարավոր թափուր աշխատատեղեր։

2020 թ. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն կողմից առաջին անգամ իրականացվեց «Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը, որի արդյունքներով ավելի քան 5000 մասնակիցների շուրջ 30%-ը աշխատանք են գտել կամ պրակտիկա են անցնում տարբեր ընկերություններում։
Ավելի մանրամասն թվերը ներկայացված են ստորև.

– 2020 թ. ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ հեռահար տեխնոլոգիական վերապատրաստման դասընթացների են մասնակցել ավելի քան 5000 մասնագետներ,

– Ծրագրի շահառուներին կրթել են ոլորտի թվով 121 պրոֆեսիոնալներ,

– Դասընթացներն իրականացվել են 19 տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ կիբերանվտանգություն, ծրագրավորման տարբեր լեզուներ, նախագծերի կառավարում և պահանջված այլ ուղղություններով,

– Դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 15,360․
Երևանից մասնակցել են 7,475, իսկ մարզերից և Արցախից՝ 7,885 մասնագետներ,

– Ծրագրի շրջանավարտների շուրջ 30%-ն աշխատանքի է անցել կամ պրակտիկա է անցնում տարբեր տեխնոլոգիական ընկերություններում,

– 2021 թվականի ծրագրով շուտով կհայտարարվեն մրցույթներ և կընտրվեն ոլորտի լավագույն դասընթացներ մատուցող կազմակերպությունները՝ հազարավոր նոր մասնագետների վերապատրաստման և դեպի տեխնոլոգիական ոլորտ ուղղորդման նպատակով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ