fbpx
Կառավարություն

ԲՏԱ նախարարությունը նոր գաղափարներով կօգնի բանակի սպառազինության համալրմանը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ ԲՏԱ նախարարությունը խնդիր է դրել նոր գաղափարներով հնարավորինս օգնել բանակի սպառազինությանը։

«Այդ աշխատանքը կատարվում է, ուղղակի խնդիրն այն է, որ պահանջները շատ մեծ են: Մեր բանակի պահանջների համար շատ մեծ ծավալներ են անհրաժեշտ»,- ասել է Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ այժմ խոսքը 5-րդ սերնդի զինատեսակների մասին է:

«Մեր հիմնական մոտեցումն այն է, որ հիմա փորձենք մի քայլ առաջ գնալ նրանից, ինչ կար երեկ, որը նույնիսկ համարվում էր առաջադեմ: Մեր գիտնականների առջև այդ խնդիրն ենք դրել»,- ասաց նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ