fbpx
ՏՏ

ԲՏԱ նախարարությունը հայտարարել է Հայաստանում առաջին պետական Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ-ի դիզայնի մրցույթ

ՀՀ ԲՏԱ նախարարությունը հայտարարել է Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի դիզայնի մրցույթ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ հայտարարված է դիզայնի մրցույթ՝ Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի ձևավորման համար:
«Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի դիզայնի մրցույթի մանրամասները հրապարակված են [email protected] պաշտոնական տեղեկագրում և իրականացվելու է Armeps էլեկտրոնային համակարգի միջոցով (https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=6305188): Հայտերով դիմել կարող են բոլոր դիզայներական ծառայություններ մատուցող ընկերությունները, որոնք կհամապատասխանեն չափորոշիչերին: Մրցույթին մասնակցության մանրամասները ներկայացված են նաև նախարարության պաշտոնական կայքում՝ https://hti.am/pages.php?lang=1&id=105&page_name=con: Lրացուցիչ տեղեկություններ հնարավոր է ստանալ գնահատող հանձնաժողովին՝ 010 59 00 47 հեռախոսահամարով զանգահարելով:

«ՀԱԲ»-ի ընդհանուր տարածքը կազմելու է 682.5քմ և բաղկացած է լինելու աշխատանքային, հանդիպումներ և քննարկումներ իրականացնելու, ծրագրերի ներկայացման և այլ կարևոր հատվածներից:
«Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2020թ․ դեկտեմբերին:
Տարածաշրջանում մրցունակ ու տեխնոլոգիապես առաջատար երկիր դառնալու ճանապարհին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակել է «Հայկական Վիրտուալ Կամուրջ» ծրագիրը, որը նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանը կապելու աշխարհի առաջատար տեխնոլոգիական կենտրոնների հետ՝ օգտագործելով հայկական գիտական միտքը, տաղանդը և Սփյուռքի ներուժը։
Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից մեկը Հայաստանում առաջին պետական «Տեխնոլոգիական և նորարարական ՀԱԲ»-ի հիմնումն է, որը տեղակայվելու է Երևանի մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի տարածքում՝ երկրոդ շունչ հաղորդելով ժամանակին գիտական մեծ նվաճումների հասած գիտահետազոտական կենտրոնին:
Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/3, հեռ.՝ (37410) 590147,
էլ. փոստ՝ [email protected]։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ