fbpx
Աշխարհ

Բուենոս Այրեսից Մադրիդ մեկնող ուղևորի ճամպրուկում 240 կգ կոկաին է հայտնաբերվել

Արգենտինայի անվտանգության նախարար Պատրիսիա Բուլրիչը հայտնել է, որ Բուենոս Այրեսի մոտակայքում գտնվող «Էսեյսա» միջազգային օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցները Մադրիդ մեկնող ուղևորների ճամպրուկներում 240 կգ կոկաին են հայտնաբերել:

«240 կգ կոկաին, որը ճամպրուկներով ուղևորվում էր «Էսեյսա»-ից Մադրիդ: Մենք առգրավել ենք այն օդանավակայանի անվտանգության ու մաքսային ծառայությունների համատեղ գործողության ընթացքում»,- գրել է նախարարը իր Twitter-ի էջում:

Նա նշել է, որ 26 խուզարկում է իրականացվել և 13 մարդ է ձերբակալվել: Ըստ նախարարի՝ առգրավվել է ընդհանուր 2,5 մլն դոլար արժողությամբ թմրանյութ:

Նշվում է, որ ձերբակալված 13 անձանցից 10-ը պատրաստվում էին մեկնել Մադրիդ, այնուհետև՝ Բարսելոնա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ