fbpx
Խորհրդարան

Բուհերի բյուջեի պլանավորումն իրականացվում է եռամսյակային կտրվածքով

«Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ԿԳ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանից հետաքրքրվեց՝ պետբյուջեից վճարվող վարձավճարները փոխհատուցվում են միանգամի՞ց, ուստարվա սկզբի՞ն, թե՞ ամսական կտրվածքով:

Անափիոսյանը հայտնեց՝ բյուջեի պլանավորումն իրականացվում է, և գումարները համապատասխան նախարարությանը հատկացվում են եռամսյակային կտրվածքով: ԿԳ փոխնախարարը նկատեց՝ բյուջեում բարձրագույն կրթության ֆինանսավորման մասում երկու տող կա, մի տողը նպաստներն են, երկրորդը` կրթաթոշակները:

«Նպաստները մեր կողմից ընկալվող պետական պատվեր ասվածն է»,- նշեց նա:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ