ՀՀ կառավարության այսօր նիստում որոշում կայացվեց բուհերում ընդունելությունը իրականացնել մեկ քննության արդյունքների հիման վրա:
ԿԳՄՍ նախարարը նշեց, որ ընտրվելու են 2 պարտադիր առարկաներից մեկը, իսկ կամընտրական առարկաների դեպքում դիմորդն է որոշելու, թե ինչ քննություն հանձնել։
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հայտերի ընդունման գործընթացն ամբողջությամբ թվայնացվել է ու այն կմեկնարկի մայիսի 25-ին և կավարտվի հունիսի 15-ին։ Իսկ ընդունելության քննություններն անցկացվելու են հուլիսի 1-ից 8-ը։
