Արցախ

Ռուս ռազմական բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել 1044 արցախցու

Ռուստանի ՊՆ-ն հայտնել է, որ ռուս ռազմական բուժաշխատողները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1044 բնակիչների, այդ թվում՝ 131 երեխաների:

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի (ՀՆԲՋ) բրիգադների մեջ կան տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հոգեբանական ծառայության մասնագետներ, ովքեր օգնություն են տրամադրում հեռավոր շրջաններում և գյուղերում տեղական բնակչությանը:

ՀՆԲՋ ստորաբաժանումներում աշխատում են ավելի քան 60 բժշկական մասնագետներ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապեւտներ և համաճարակաբաններ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ