fbpx
Իրավական

06:30 11/9/2019

Բուժման համար Իտալիա մեկնած Արթուր Ասատրյանը վերադարձել է

Քրեական աշխարհում «Դոն Պիպո» անունով հայտնի Արթուր Ասատրյանն արդեն վերադարձել է Իտալիայից, որտեղ մեկնել էր դատարանի թույլտվությամբ բուժման նպատակով: Այս տեղեկությունը հայտնել է Ասատրյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը:

«Իտալիա էր գնացել բուժման նպատակով, ինքը բժշկական փաստաթղթեր ուներ ներկայացրած դեռևս նախաքննության փուլում, որ կոնկրետ խնդիր ունի, աղիքային խնդիր ունի, բուժում է ստացել, Իտալիա է գնացել, արդեն վերադարձել է»,- նշել է փաստաբանը:

Դատարանը Ասատրյանին թույլատրել էր մինչև սեպտեմբերի 10-ը բուժման նպատակով բացակայել Հայաստանից:

Փաստաբանը նաև պնդեց տարածել, որ իր պաշտպանյալը քրեական հեղինակություն չէ, գործարար է, բարերար. «Եթե հարգում են իրեն, չի նշանակում, որ քրեական հեղինակություն է, այդ տերմինն իր նկատմամբ կիրառելի չէ, իր համար էլ ընդունելի չէ»:

Շարունակությունը՝ Aravot.am

Վերեվ