fbpx
Աշխարհ

Բուլղարիայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Ուկրաինական Корреспондент շաբաթաթերթը մեջբերում է Բուլղարիայի արտաքին գործերի նախարարության հաղորդարությունը, որում մասնավորապես ասվում է․

«Փոխվարչապետ և ԱԳ նախարար Եկատերինա Զախարիևայի հանձնարարությամբ՝ Բուլղարիայում Թուրքիայի դեսպանը երկուշաբթի կանչվել է ԱԳՆ, որպեսզի բացատրություն տա իր խոսքերի համար, որով բուլղարական պետությանը կոչ էր անում ապահովել թուրքերենի ուսուցումը որպես օտար լեզու»։

ԱԳՆ-ից նշել են, որ Բուլղարիայի իշխանությունները երբեք չեն խոչընդոտել օտար լեզուների ուսուցմանը, իսկ թուրքերենը դպրոցներում ուսուցանվում է անգլերենի, գերմաներենի, ֆրանսերենի, չինարենի, ճապոներենի, ռուսերենի, ռումիներենի և եբրայերենի հետ միասին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ